Новости Москвы
Мы в Telegram
Добавить новость

Վիկտոր Լոշակ. «Հայաստանի համար առանցքային գաղափարը ապագան է»

Медиамакс
9
Վիկտոր Լոշակ. «Հայաստանի համար առանցքային գաղափարը ապագան է»

Մեդիամաքսի հարցազրույցը լրագրող, «Կոմերսանտ» հրատարակչության ռազմավարության հարցերով տնօրեն Վիկտոր Լոշակի հետ: Նախկինում Լոշակը եղել է «Московские новости» շաբաթաթերթի եւ «Огонёк» ամսագրի գլխավոր խմբագիրը:

- Նախքան ձայնագրիչը միացնելը խոսում էինք Անդրեյ Բիտովի եւ նրա «Հայաստանի դասերի» մասին, որոնք գրվել են հեռավոր 1967 թվականին, բայց չեն կորցրել արդիականությունը։ Հնարավո՞ր է, որ մեր ժամանակներում նոր «Հայաստանի դասեր» ծնվեն։

-Նույնիսկ համոզված եմ, որ կծնվեն։ Հիմա Հայաստանում բազմաթիվ ռուսաստանցիներ կան, այդ թվում՝ գրող մարդիկ։ Մշակույթների փոխներթափանցումը, որն անխուսափելի է մարդկային նման հոսքի պայմաններում, իհարկե, ներառում է նաեւ գրական իմաստավորումը։ Այլ հարց է, թե ով է դա անելու, որ ժանրերում։ Հավանաբար, ինչպես հաճախ լինում է, այն կսկսվի փոքր ձեւերից, բայց վաղ թե ուշ, կարծում եմ, ականատես կլինենք ավելի ծավալուն գործերի։

- ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում ծնված մարդիկ մեծ մասամբ, հավանաբար, շատ մոտավոր պատկերացում ունեն Հայաստանի մասին։ Ի՞նչ կարող է անել Հայաստանը ռուսաստանցիների համար ավելի հետաքրքիր եւ հասկանալի դառնալու համար։

-Նախ՝ պետք չէ անտեսել այն հետաքրքրությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ, որն առկա է Ռուսաստանում։ Երբ հայ ընկերներ ունես, ակամա հետաքրքրվում ես Հայաստանով։ Իհարկե, ոչ բոլորի դեպքում է այնպես ստացվում, ինչպես իմ կյանքն է դասավորվել: Ես ծառայել եմ Ախուրյանում՝ սահմանապահ զորքերում եւ գիտեմ այնպիսի Հայաստան, որը շատերը չեն ճանաչում. դժվար, լեռնային, որտեղ ամեն հասկ, ամեն ծառ տրվում է մեծ դժվարությամբ։ Ես Հայաստանում էի, երբ այն վերապրում էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։ Կյանքիս ամենածանր տպավորությունները կապված են այդ գործուղման հետ։ Ես եղել եմ աշխարհի տարբեր ծայրերում, լուսաբանել եմ պատերազմներ, հեղափոխություններ, բայց ավելի մեծ ողբերգության ականատես չեմ եղել։


Կարծում եմ, Հայաստանն ու Վրաստանն այն երկու երկրներն են, որոնցով Ռուսաստանը հետաքրքրվում է եւ միշտ կհետաքրքրվի։ Շատ բան, իհարկե, կախված կլինի երկրների տնտեսական շահերից, զբոսաշրջության զարգացումից, ինչպես նաեւ նրանից, թե ինչպես կհարմարվեն Հայաստան տեղափոխված մարդիկ։

- Կարծում եմ, որ Ռուսաստան վերադարձողներից կամ այլ տեղ տեղափոխվողներից շատերը կարող են Հայաստանի յուրահատուկ «դեսպաններ» դառնալ։

- Իհարկե։ Բոլորը գիտեն, որ Հայաստանը շատ սիրալիր ընդունեց այդ մարդկանց։ Իսկ նորմալ մարդիկ դա երբեք չեն մոռանա, կպատմեն իրենց ընկերներին, երեխաներին։ Այն, ինչ գտնվում է մարդկային հարաբերությունների խորքում, միշտ չէ, որ անմիջապես տեսանելի է: Բայց այդ խորությունը կլցվի բարեկամությամբ, լավ հարաբերություններով։

- 2020 թվականի պատերազմի ժամանակ եւ դրանից հետո Հայաստանում շատերի մոտ տպավորություն կար, որ մեզ մոռացել են։ Մարդիկ հաճախ զուգահեռներ էին անցկացնում այն աջակցության հետ, որը 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանը վայելում էր ռուս մտավորականության շրջանում, եւ հույս ունեին, որ դա կարող է կրկնվել։

- Եթե խոսենք քաղաքական դասի մասին, ապա բազմիցս ասվել է, որ հարաբերությունները կարող էին այլ լինել, եթե վերադարձվեին Ղարաբաղի հարակից շրջանները։ Մի անգամ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ինձ հարցրեց՝ ի՞նչ կանեի, եթե ես ընտրվեի Հայաստանի նախագահ։ Պատասխանեցի, որ կտայի այդ 5 շրջանները։

Իսկ եթե խոսենք զանգվածային, «ժողովրդական» զգացողության մասին, ապա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «ընտրություն» կատարելով՝ մարդիկ ընտրում են խաղաղությունը։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում շատերը վերապրեցին Հայաստանում տեղի ունեցող դրաման՝ մարդիկ ամբողջ կյանքը նվիրեցին Լեռնային Ղարաբաղին եւ ամեն ինչ անսպասելի փոխվեց։ Հնարավոր է՝ մարդկանց ինչ-որ մասն ընկալեց նաեւ հակառակ կողմի մոտեցումները:

- Պատերազմի արդյունքում ոչ թե 5, այլ 7 շրջան է հանձնվել։ Ավելին, կորսված է բուն Ղարաբաղի մի մասը։ Լաչինի միջանցքն արգելափակված է 2022 թվականի դեկտեմբերից։ Եվ այս դեպքում խոսքը ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական հարցերի՝ երեխաների ու ծերերի ճակատագրի մասին է։ Ու թեեւ Ռուսաստանը տեսանելի ջանքեր չի գործադրում Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար, մարդիկ սպասելիքներ ունեն՝ գուցե չարդարացված։

- Ոչ, դրանք արդարացված են։ Պարզապես Ռուսաստանն այնքան է խրված ուկրաինական իրադարձությունների մեջ, որ կարող է միայն դիվանագիտական ճանապարհով գործել եւ ոչ մի կերպ չի կարող որեւէ ուժային քայլ ձեռնարկել։

- Այն իրավիճակում, երբ անվտանգության երաշխիքներ փաստացի չկան, շատերն արտագաղթում են Հայաստանից կամ մտածում դրա մասին։

- Այս դեպքում մեզ հեշտ է հասկանալ միմյանց, քանի որ վերջին 1,5 տարվա ընթացքում շատ մարդիկ են լքել Ռուսաստանը։ Նրանք ունեն իրենց տրամաբանությունը, որը կարելի է հասկանալ։ Եվ կան մարդիկ, ովքեր չեն գնացել ու չեն գնա, քանի որ իրենց կյանքը նվիրել են նրան, որպեսզի Ռուսաստանում ամեն ինչ այլ կերպ լինի։

Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար այս դեպքում առանցքային բառը կամ գաղափարն ապագան է։ Ով եւ ինչպես է պատրաստ աշխատել այդ ապագայի համար։ Մեզ նույնպես դրսից շատերն են խորհուրդ տալիս, թե ինչպես վարվենք եւ ապրենք։ Բայց ճշմարտությունը միայն նրանց կողմում է, ովքեր մնացել են՝ Հայաստանում, Ռուսաստանում։ Ճշմարտությունը նրանցն է, ովքեր, չնայած բոլոր դժվարություններին ու հիասթափություններին, պատրաստ են իրենց իդեալները փոխանցել երեխաներին եւ թոռներին։

Վիկտոր Լոշակի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Հարցազրույցը պատրաստվել է Tufenkian Foundation-ի հետ համատեղ նախագծի շրջանակներում։


 


Все новости Москвы на сегодня

Новости Москвы

Другие новости Москвы

Москва

Лукашенко лоббирует интересы Алиева по изоляции Армении


Другие города Московской области

Все новости сегодня

Настроение

Седая весна...


Здоровье

Кладезь полезных свойств: Кутушов рассказал о пользе шлемника байкальского


Новости 24 часа

Азербайджанский мигрант возмутился из-за того, что в Калининграде суд назначил 4,5 года лишения свободы за убийство в ДТП школьницы. Видео



Game News

Always keep backups: an 'unprecedented' Google Cloud debacle saw a $135 billion pension fund's entire account deleted and services knocked out for nearly two weeks


News Every Day

Gunmen open fire and kill 4 people, including 3 foreigners, in Afghanistan's central Bamyan province



Москва

Лукашенко лоббирует интересы Алиева по изоляции Армении


Фредди Меркьюри

Меркьюри, Джексон, Мольер и диско-шары на коромысле: премьера «Амфитриона» прошла в Пскове


Москва

В России наладят онлайн-продажи кроссоверов Citroen калужской сборки


Динамо

Разгром в Москве и драма в Сочи: «Динамо» без труда сохранило лидерство, но «Краснодар» остался в гонке за золото РПЛ


Москва

Азербайджанцев оправдали за убийство спортсмена Евгения Кушнира в Самарской области. Делом заинтересовался глава Следкома РФ А. Бастрыкин


Москва

Какие страны выдали в России больше всего шенгена, а какие чаще отказывали в визе в 2023 году?





Moscow.media (Москва.Медиа) — региональный паблик медиа-новостей Москвы и Московской области (в том числе и в Москве) на основе уникальной технологичной новостной информационно-поисковой системы с элементами искусственного интеллекта, гео-отбора и возможностью мгновенной публикации авторского контента в режиме Free Public от Smi24.net и "аксакала" новостей онлайн 123ru.net.

Moscow.media — тематический гео-мониторинг медиапространства более 20 000 источников ежеминутно, в деталях. Москва.медиа — все Ваши новости сегодня и сейчас в Москве онлайн.

Опубликовать свою новость в Москве и в любом городе, регионе, стране на любом языке можно мгновенно — здесь.

Rss.plus

Москва на Ria.city

Светские новости (слухи, сплетни, сарафанное радио, шоу-бизнес, рейтинги)


Власть


Оппозиция


Украина


Беларусь


Жизнь


Блоги


Развлечения


Сегодня в мире


Другие новости сегодня




Все города России от А до Я


Мы собрали ВСЁ, что интересно по этому поводу – СЕГОДНЯ